‘Միքայել Մինասյանի եղբայրը՝ ՀՀԿ ընտրացուցակի 13-րդ հորիզոնականում ‘

1188

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի կրտես եղբայր Գրիգոր Մինասյանը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից: 
Մեզ չհաջողվեց մանրամասներ պարզել ՀՀԿ կազմում Երեւանի ավագանում նրա ծրագրերի մասին (եթե հաջողվի ավագանում տեղ զբաղեցնել): «Էյ Էմ» իրավաբանական գրասենյակից iLur.am-ին հայտնեցին, որ Մինասյանը քաղաքում չէ, և խոստացան հետագայում կապ հաստատել մեզ հետ:

\"\"

Նախորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժին գրավոր կպատասխանի վաղը’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գելֆանդ. Ուղիղ’