Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

666

Քիչ առաջ Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նախորդ հոդվածըՍուարես. ՖԻՖԱ-ն դեմ է Ուրուգվային, նրանք թույլ չտվեցին ինձ մոտենալ երեխաներիս
Հաջորդ հոդվածըՌուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ