‘Մի հապաղիր, կրակիր… «պավիշենյա» կտան. «ՀԺ»’

1535

Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ։ Մինչ կրակոցները, տեղի է ունեցել թեժ «ռազբորկա»։ Ամբողջ Դիլիջանը խոսում է, որ դրան ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։ Հենց այդ թեժ «ռազբորկան» է ավարտվել կրակոցներով, իսկ կրակողը ոստիկանության այդ պաշտոնատարների աչքի առաջ անարգել հեռացել է դեպքի վայրից։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Երեկ հայտնի դարձավ, որ այդ նույն Արթուր Եգանյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։ Այսինքն՝ ստացել է ավելի «թռփոշ» պաշտոն։ Երեկ թերթի թղթակիցն Արթուր Եգանյանի հետ կրկին զրուցել է հեռախոսով և մի քանի հարցեր ուղղել նրան։ «Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, թողեք հանգիստ ապրեմ»,– պատասխանել է Եգանյանը։

«Դե իհարկե՝ «նորմալ է»։  ՀՀ իշխանության գործունեության և բարքերի ներկայիս չափանիշներով Եգանյանին նոր պաշտոնի նշանակելն ավելի քան նորմալ է։ Եթե նա դեկտեմբերի 24-ին ոչ թե չկանխեր սպանությունը, այլ անձամբ կրակած լիներ, ապա նրան թերևս կնշանակեին ՀՀ ոստիկանապետի տեղակալ»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թել Ավիվում նացիստական ռեժիմին զոհ գնացած միասեռականների հիշատակին հուշարձան է բացվել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուղղությունը՝ Ազատության հրապարակ ‘