‘Մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է’

974

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին առկա է շատ թույլ տեսանելիություն:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին ու Լևոն Զուրաբյանին հրավիրել են ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան կգլխավորի Իրաքի հավաքականը’