‘Մի շարք հ/կ-ներ Վլադիմիր Գասպարյանից պահանջում են անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինությունը’

1037

 Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողություններըԼ Հայտարարության տեքստը՝ ստորև. 

2013 թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտեց Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը: Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել միջադեպին և ոչ իրավաչափ են գնահատել ոստիկանության գործողությունները, սակայն այս գնահատականը ևս ազդեցություն չի ունեցել ոստիկանների ապօրինի գործողությունների վրա:

Գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման գործելաոճը առավել է սրացնում ներկա իրավիճակը և իր գործողություններով լիակատար պատասխանատվություն է կրում հետագա հնարավոր անցանկալի հետևանքների համար:

Սույն հայտարարությամբ պահանջում ենք՝

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները

Պատասխանատվության ենթարկել սույն միջադեպի ընթացքում անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին

Ապահովել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի անհապաղ տեղադրումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
Հանրային Տեղեկատվության և Ինֆորմացիայի Կարիք ՀԿ
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
Մենք Պլյուս ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ
Մեր Իրավունքների սահմաններ ՀԿ
Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ

Նախորդ հոդվածը‘«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է աչքերն ու հացադուլ հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն արձագանքում է ՄԻՊ-ի զեկույցին. Այդ խնդիրները մեզ համար տեսանելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ‘