‘Մի շարք մայրուղիներում առկա է մերկասառույց’

842

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6 — ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սպիտակի, Սևանի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: 
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Անպարտելին (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 16-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեսախցիկներ’