‘Մի շարք շրջանաձեւ խաչմերուկներում երթեւեկության կանոնները փոխվել են. ՃՈ’

4289

Երևանի մի շարք շրջանաձև երթևեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Նշված շրջանաձև երթևեկության խաչմերուկներն են՝
– Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Խաչատուր Աբովյանի հրապարակ).
– Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատված (Ուրուգվայի հրապարակ).
– Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Բրազիլիայի հրապարակ).
– Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
– Ա.Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ:
Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել ուշադիր և ճանապարհը զիջել փողոցը հատող հետիոտներին:

Նախորդ հոդվածը‘2017-ին Հայաստանում երեխայի նկատմամբ 139 հանցագործություն է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘Տարանտինոն Վայնշթայնի մասին «շատ բան գիտեր», բայց լռում էր ‘