‘Մի ուշագրավ գրառում «Հայռուսգազարդի» կայքում՝ գազի գնի մասին. Մամուլ’

1521

Անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացահայտեց, որ անցած ավելի քան երկու տարիների ընթացքում Ռուսաստանը բարձրացրած է եղել Հայաստանին մատակարարող գազի գինը։

Նախարարը հայտարարել էր, թե թանկացումը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի մեկից, և այդ թանկացման պատճառով Հայաստանը Ռուսաստանի հանդևպ կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք, որը մասամբ պետք է մարվի «Հայռուգազարդում» ՀՀ կառավարության ունեցած վերջին 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելով։ «ՀԺ»-ն գրում է, որ նույն «Հայռուսգազարդի» պաշտոնական կայքում 2011 թվականի փետրվարի 28-ին զետեղվել է մի տեղեկատվություն. որը լրացուցիչ հմայք է հաղորդում պարտքային այդ խնդրին։ «Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարզսյանը և Դմիտրի Մեդվեդևը համաձայնել են 2011 թվականին անփոփոխ թողնել Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը»,-բառացիորեն գրված է «Հայռուսգազարդի» կայքում։ «Բայց հիմա պարզվում է, որ Սարգսյան-Մեդվեդև այդ «համաձայնությունից» ուղիղ մեկ ամիս անց՝ 2011 թ. ապրիլից, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը թանկացել է»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ինչպես «վերընտրվեց» Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դատավորները չեն կաշառվում. Դատավոր :) (մամուլ)’