‘Մի ուշագրավ պատմություն Գորիկ Հակոբյանի մասին. «Հրապարակ»’

2300

«Հրապարակը» գրում է, որ ԱԱԾ էլեկտրոնային հասցեից անանուն նամակի (հայտարարությունը ստորագրված էր՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ) հրապարակումն առիթ տվեց, որ ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Հակոբյանի՝ ԱԱԾ պետի մասին մի պատմություն հիշի.

«Երբ նրան գործուղեցի ԱՄՆ, հանձնարարեցի Գորիկի հետ գործուղում մեկնող մի տղայի, որն ԱՄՆ-ում ուներ հարուստ բարեկամներ, պարտադիր կոստյում գնեն Գորիկ Գուրգենիչի համար: Որովհետև, երբ Դավիթ Շահնազարյանը սրան պարգևատրեց ատրճանակով, նա զենքը ձեռքին եկավ և ասաց, որ իրեն այն պետք չի, եթե կարելի է, 50 դոլար տանք, և ցույց տվեց շարքից դուրս եկած պիջակի թևը:

Գ.Հակոնյանը ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված… Հիմա սրան տեսնում եմ տարբեր թանկարժեք մեքենաներում: Մի հատ հարցրեք. որտեղի՞ց հիմա այդքան գումար իրեն, միգուցե դրանով շատ հարցերի պատասխան ստանանք, թե ինչը որտեղից է գալիս և ուր է գնում»:

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելուց հետո կթանկանան պարարտանյութը, անասնակերը, գյուղտեխնիկան, սերմերը. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ’