‘Մի քանի ժամվա ընթացքում դրամը արժեզրկվել է 14 կետով. ԿԲ-ն ակնհայտորեն չի վերահսկում իրավիճակը’

1569

Այսօր՝ մի քանի ժամվա ընթացքում մեկ դոլարի գինը բարձրացել է 14 դրամով կամ 3.0 տոկոսով: Առավոտյան բանկերն ու փոխանակման կետերը մեկ դոլարի առքի միջին փոխարժեք էին սահմանել 480 դրամը, սակայն օրվա ընթացքում փոխանակման կետերից դոլարն իսպառ վերացավ, իսկ բանկերը մեկ դոլարի համար արդեն վճարում են 494 դրամ: Վաճառքի համար սահմանված փոխարժեքն է 510 դրամ, սակայն ոչ այդ, ոչ որևէ այլ փոխարժեքով բանկերից դոլար գնել հնարավոր չէ:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ դոլարի արժեզրկումը շարունակվելու է է՛լ ավելի անհանգստացնող տեմպերով: Ակնհայտ է նաև, որ իշխանությունները և, մասնավորապես՝ ԿԲ-ն, իրավիճակը չեն վերահսկում: Ուշագրավ է նաև, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նաև ԿԲ նախագահը, ծպտուն չեն հանում ստեղծված վիճակի մասին, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ֆինանսական շուկայում իրավիճակը անվերահսկելի է:

Քիչ առաջ ԿԲ-ն միայն տեղեկացրել է, որ հերթական՝ այս անգամ 4 մլն դոլարն է վաճառել՝ 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: 

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի’
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Արամ Մանուկյանը երբեւէ թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում’