Մի քանի ռուսական ակումբ ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

427

Մի քանի ռուսական ակումբ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Քիչ հավանական է, որ 32-ամյա ֆուտբոլիստը մնա հռոմեական ակումբում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Ռոման» պատրաստ է արդեն ձմռանը վաճառել նրա տրանսֆերը, եթե լինի շահավետ առաջարկ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով 

Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊՆ-ն հրապարակել է զոհված 6 զինծառայողի անուն
Հաջորդ հոդվածըՄիգրանտների ճամբարը բելառուսա-լեհական սահմանի մոտ ամայացել է