Մխիթարյանը առաջարկ է ստացել, բայց հրաժարվել է հեռանալ «Ինտերից»

250

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, տեղեկացնում է FC Inter News-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ արաբական ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, կապվել է հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաել Պիմենտայի հետ ու առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ 2 անգամ ավելի բարձր աշխատավարձով, քան խաղացողը ստանում է «Ինտերում»: Սակայն 34-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է հեռանալ Եվրոպայից և ծրագրում է նոր պայմանագիր կնքել միլանյան ակումբի հետ: 

Նշվում է, որ «Ինտերը» Մխիթարյանին առաջարկում է 1 տարվա պայմանագիր՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայում վտանգված է