‘Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը 2013 թվականին: Ալ Զամալեկ — Շախտյոր 2-3 (տեսանյութ)’

903

Քիչ առաջ Միացյալ Արաբական էմիրություններում ավարտվեց ընկերական հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» և եգիպտական «Զամալեկի միջև»: Առաջին խաղակեսի 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Շախտյորի» հարձակվող Էդուարդոն: 17-րդ րոպեին Ահմեդ Հասանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Մուհամմեդ Իբրահիմն առաջ մղեց «Զամալեկին»: Առաջին խաղակեսի վերջնամասում Դարիո Սռնան կրկին հավասարեցրեց հաշիվը, և առաջին կեսն այդպես էլ ավարտվեց՝ 2-2 հաշվով: Չնայած գոլային բազմաթիվ պահերին՝ երկրորդ խաղակեսում թիմերին չէր հաջողվում գրավել միմյանց դարպասները և միայն խաղի վերջին րոպեին՝ 90-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ պարգևեց դոնեցկի «Շախտյորին»:


Նախորդ հոդվածը‘Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հատուկ ծառայությունները 57 կգ աֆղանական հերոին են առգրավել’