‘Մխիթարյանը Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց հաղթանակով (տեսանյութ)’

1334

Կիրակի երեկոյան Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը իր նորամուտը հաղթանակով նշեց գերմանական Բունդեսլիգայում: Դորտմունդի Բորուսիան 2:1 հաշվով հաղթանակ տարան «Այնթրախթի» նկատմամբ:

Ընդ որում, բոլոր երեք գոլերը գրանցվեցին խաղի վերջին տասնհինգ րոպեների ընթացքում, իսկ դրանց հեղինակները բացառապես դորտմունդցիներ էին: Նախ, Հոֆմանը 75-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, ապա 86-րդ րոպեին Ռոյսը 11 մետրանոցով կրկնապատկեց հաշիվը:  Իսկ 89-րդ րոպեին դորտմունդցիների հարձակման առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին գնդակն ուղարկեց սեփական դարպասը:  Ինչ վերաբերում է Մխիթարանին, նա խաղի ընթացքում երկու իրական գոլային հնարավորություն ունեցավ:

«Պետք է խոստովանեմ, որ շատ հուզված էի: Երկրպագուներին պետք է շնորհակալություն հայտնեմ աջակցության համար: Այժմ պետք է պատրաստվե; «Վերդերի» հետ հանդիպմանը», — խաղից հետո Eurosport.de-ին ասել է Հենրիկ Մխիթարյանը:  

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Սեյրան Օհանյանը պետական գաղտնիք է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից (Մաս 2)’