‘Մխիթարյանը հանդիպել է «Շախտյորի» իր նախկին խաղընկերոջը՝Սելեզնյովին(տեսանյութ)’

981

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում հրապարակել է Դուբայում արված լուսանկար, որտեղ նա «Շախտյորում» իր նախկին խաղընկեր Եվգենի Սելեզնյովի հետ է: 

2011-2012 մրցաշրջանում Եվգենի Սելեզնյովին մեկ գոլ էր անհրաժեշտ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: «Ալեքսանդրիայի» դեմ խաղում, 2-0 հաշվով ժամանակ, Հներիխ Մխիթարյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և նրան ոչինչ չէր խանգարում գոլի հեղինակ դառնալու և դուբլ ձևակերպելու համար, սակայն Մխիթարյանը մեծահոգաբար գնդակը փոխանցեց Եվգենի Սելեզնյովին և վերջինս, խփելով առաջնությունում իր 14-րդ գոլը, ճանաչվեց լավագույն ռմբարկու: 

Ահա այսպիսին է մեր Հենրիխը:

Եվգենի Սելեզնյովը ներկայումս հանդես է գալիս Դնեպրոպետրովսկի «Դնեպրում»: 

Նկարագրված դրվագը տեսանյութի 3:20 հատվածից է:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը վերջին 1 տարվա ընթացքում մսխել է պահուստների 1/4-ը ‘
Հաջորդ հոդվածը‘ Կառլես Պույոլի լավագույն գոլը ակումբային և միջազգային մակարդակում (տեսանյութ)’