‘Մխիթարյանը Մեսիի, Ռոնալդուի եւ այլ աստղերի հետ միասին մտել է ամենահայտնի ֆուտբոլիստների քվեարկության եզրափակիչ. IFFHS’

788

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտել է Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության (IFFHS) կողմից իրականացվող քվեարկության եզրափակիչ, որը պետք է որոշի 2012 թվականի ամենահանրաճանաչ ֆուտբոլիստին, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Քվեարկությունը կանցկացվի մինչեւ 2013 թվականի հունվարի 3-ը: Մխիթարյանի հետ միասին եզրափակիչում են նաեւ Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռադամել Ֆալկաոն, Անտոնիո Վալենսիան, Էդին Ջեկոն, Ֆրանչեսկո Տոտին եւ այլ ֆուտբոլիստներ:

Հենրիխի օգտին կարելի է քվեարկել IFFHS-ի կայքում:

Նախորդ հոդվածը‘Բջջային համարների տեղափոխելիության մեկնարկը` 2014թ. հունվարին’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարը Թուրքիային 6 հատ Patriot հրթիռային համակարգ տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել’