‘Մխիթարյանը «Շախտյորի» հետ նվաճեց Ուկրաինայի Գավաթը’

879

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում հերթական տիտղոսը նվաճեց: Ուկրաինայի Գավաթի եզրափակիչում «Շախտյորը» 3:0 հաշվով պարտության մատնեց Օդեսայի «Չերնոմորեցին» եւ 9-րդ անգամ դարձավ Ուկրաինայի Գավաթակիր:

Հանդիպման հաշիվը կարող էր շատ ավելի խոշոր լինել, եթե Հենրիխ Մխիթարյանը իրացներ 3-4 գոլային պահերից մեկը: Սակայն այս խաղում Մխիթարյանը բավարարվեց մեկ գոլային փոխանցմամբ:

Ուկրաինայի գավաթ, եզրափակիչ

«Շախտյոր» — «Չեռնոմորեց»՝ 3:0

Ֆերնանդինյո, 41, Ալեքս Տեյշերա, 53, Թայսոն, 73

Նախորդ հոդվածը‘Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, վարկերը կսառեցվի’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’