Մխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ

480

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ եւ հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», որն Իտալիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

«Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։

«Ռոման» առաջարկել էր երկարաձգել համագործակցությունը մեկ տարով, 3,5 միլիոն եվրո վարձատրությամբ։

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԴե Խեան չորրորդ անգամ ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Գիտակցում ենք այս խմբում հանդես գալու բարդությունը