‘Մխիթարյանը սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ մարզումներ է անցկացնում’

2689

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հիմնական կազմ վերադառնալու համար քայլեր է ձեռնարկում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանը մարզավիճակն ու Մոուրինյոյի վստահությունը վերականգնելու նպատակով լրացուցիչ մարզումներ է անցկացնում մարզասրահում: Այս ամենը 28-ամյա ֆուտբոլիստն անում է սեփական նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «կարմիր սատանաներ»-ի վերջին 3 խաղից 2-ին ընդհանրապես չի մասնակցել, իսկ «Բրայթոն»-ի դեմ խաղում խաղադաշտում ընդամենը 20 րոպե է անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Ջեյ-Զին խոստովանել է, որ դավաճանել է Բեյոնսեին:’
Հաջորդ հոդվածը‘Diario Gol. 4 ֆուտբոլիստ, որոնց ձեռք բերելու դեպքում Մեսսին գոհ կմնա «Բարսելոնա»-ի ղեկավարությունից’