‘ Մխիթարյանը, Օսկարը եւ Յանուզայը՝ «Յուվենտուսի» տրանսֆերային ցուցակում’

1072

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է փնտրել հարձակողական կիսապաշտպանի։ Գլխավոր թեկնածուների ցուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է tuttsport-ը։

Թուրինյան ակումբը դիտարկում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի թեկնածությունները։

Ավելի վաղ նշվել էր, որ «Բորուսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ եւ սահմանել բարձր կլաուզուլա։ Հայ ֆուտբոլիստը նշել էր, որ հավատարիմ է գերմանական ակումբին եւ չի շտապում հեռանալ։

Նախորդ հոդվածը‘ Անչելոտի. «Երբեք չեմ խառնվում խաղացողների անձնական կյանքին»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն վան Գալին գրավել է իր կրքով և նպատակաուղղվածությամբ’