‘Մխիթարյանը և Օբամեյանգը հիանալի հարձակողական զույգ են ‘

1092

Հաաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին նախորդ մրցաշրջանում քննադատության շատ խոսքեր էին հնչել: Գերմանական լրատվամիջոցները՝ Բունդեսլիգայի մեկնարկի առիթով հոդվածներում անդրադարձել են նաև հայ ֆուտբոլիստին:

 «Նա նոր մրցաշրջանին է մոտենում որպես «Բորուսիայի» առաջատարներից մեկը։ Բացի դրանից, թիմին հարմարվել և լավ ֆուտբոլ է ցուցադրում նաև Օբամեյանգը. վերջին խաղերում նրանք կազմել են հիանալի հարձակողական զույգ: «Բորուսիայի» երկրպագուներն արդեն քիչ են տխրում Ռոբերտ Լեւանդովսկու հեռանալու համար»,- գրում են գերմանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բորուսիան» կմրցի Լևերկուզենի «Բայերի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 23-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյան. Եթե ուզենայինք մեկին վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի հայկական միությունները Ադրբեջանից պահանջում են հանձնել Կարեն Պետրոսյանի դին’