‘Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է «Բորուսիա Մ.» — «Բորուսիա Դ.» հանդիպման լավագույն խաղացող’

1431

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Բորուսիա Մ.» — «Բորուսիա Դ.» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ WhoScored-ի վարկածով ճանաչվել է դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի Ազգային հավաքականի խաղացողը ստացել է ամենաբարձր՝ 9,6 գնահատականը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին կայացած խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս հաղթեց 3-1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը, մասնակցելով ամբողջ հանդիպմանը, դարձավ 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Սթեմֆորդ Բրիջ»-ի աշխատակիցը Ֆաբրեգասին դավաճան ու «Արսենալ» է անվանել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Կլոպը գոլը տոնելիս կորցրել է ակնոցը, իսկ հետո կատակել այդ թեմայով’