‘Մխիթարյանի` «Ինտեր» տեղափոխության այլընտրանքային տարբերակ’

3629

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» շարունակում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ բանակցություններ վարել:

«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ տրանսֆերային փոխանակումներից զատ ակումբները սկսել են քննարկել նաև վարձավճարի տարբերակներ: Եթե այդ գործարքը ձևակերպվի, 28-ամյա ֆուտբոլիստը կես տարով կտեղափոխվի Իտալիա, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի Ժոաու Մարիուն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ինտերը» պատրաստ է նաև այդ ֆուտբոլիստների ամբողջական տրանսֆերների փոխանակմանը: «Կարմիր սատանաները» առայժմ պատրաստ են նման քայլի դիմել, եթե Մխիթարյանի փոխարեն Միլան մեկնի Խուան Մատան:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի համար 24-ամյա պորտուգալացին դարձել նախընտրելի նորեկներից մեկը: Նրա տրանսֆերի դիմաց «ներաձուրին» 40-45 միլիոն եվրո է պահանջում:

 

Նախորդ հոդվածը‘Տհաճություններից խուսափելու համար Գվարդիոլային նոր պաշտպան է պետք’
Հաջորդ հոդվածը‘Ու էլի տեղումներ չեն լինի’