‘Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով. Sportbox.ru’

912

Հունվարի 1-ին Եվրոպայում բացվում է ֆուտբոլի տրանսֆերային պատուհանը, որի ժամանակ ակնկալվում են մի շարք աղմկոտ գործարքներ, ձեռքբերումներ: Ռուսական Sportbox.ru կայքը կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում եվրոպական գրանդ ակումբների մոտ: Նշված ֆուտբոլիստներից է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 17 միլիոն եվրո:

Ռուսական կայքը Մխիթարյանի վերաբերյալ նշել է հետեւյալը. «Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը վերջին ամիսներին աճում է երկրաչափական պրոգրեսիայով. դեռ մեկ տարի առաջ նա գնահատվում էր 5 միլիոն եվրո: «Շախտյորի» կազմում նա աչքի է ընկնում գրեթե յուրաքանչյուր խաղում՝ պարբերաբար բարձրացնելով իր գինը:

«Բարսելոնա», «Բավարիա», «Բորուսիա» (Դորտմունդ), «Ֆիորենտինա», «Լիվերպուլ». ահա այն ակումբների ոչ ամբողջական ցանկը, որոնք աչքի աչքի տակ ունեն Մխիթարյանի ազգանունը: Ճիշտ է, «Շախտյորը»  մտադիր չէ բաժանվել իր հարձակողական կիսապաշտպանից, որը Ուկրաինայի առաջնության 17 խաղերում 18 գնդակ է խփել, որովհետեւ թիմը գարնանը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի հանդիպումներին: Սակայն խիստ գրավիչ առաջարկության դեպքում աշխարհի ոչ մի ակումբի ղեկավար չի կարող պատասխանել մերժմամբ»,- նշել է կայքը:

Նախորդ հոդվածը‘Մի կով էլ դու ես. Օգտատերերի կարծիքները «Կովերի գլխաքանակի մասին» ելույթի վերաբերյալ՝ ՀՀԿ համագումարի ժամանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զավեշտալի կողոպուտ Եկատերինբուրգում ‘