‘Մխիթարյանն ու «Բորուսիան» մոտ են պայմանագրի երկարաձգմանը’

1751

Դորտմունդի «Բորուսիան» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է Bild -ը:

Ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցում է ֆուտբոլիստի հետ: Երկարաձգման պայմանների վերաբերյալ տարաձայնություններ կողմերը չունեն:

Նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ Մխիթարյանն ունեցել է այլ ակումբում կարիերան շարունակելու ցանկություն, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից վստահության արժանանալուց հետո հայ ֆուտբոլիստը կարողացավ իրացնել ներուժը:

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» 30 միլիոն եվրո է առաջարկել Գյունդոգանի համար’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին’