‘Մխիթարյանն ու իր գոլը ճանաչվել են լավագույնը’

895

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Շախտյոր» — «Նորդշելանդ» խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլը ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է ՉԼ-ում «Շախտյորի» ամենագեղեցիկ գոլը:

Մխիթարյանի այդ գոլի օգտին քվեարկել են հարցման մասնակցների 36,45%-ը:

Նշենք, որ այդ խաղում Մխիթարյանի երկրորդ գոլի օգտին քվեարկել է 10,23%-ը եւ սա հինգերորդ արդյունքն է:

Հարցման արդյունքներով 2-րդ տեղում Ալեքս Տեյշեյրայի գոլն է Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը «Յուվենտուսի» հետ խաղում, իսկ երրորդը Ֆերնանդինյոյի գոլն է «Չելսիի» դարպասին՝ 17,95%:

Նշենք, որ ավարտվեց կայքի մեկ այլ հարցում, որի արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանի առավելությունն այստեղ բացահայտ էր. նրա օգտին քվեարկել էր մասնակիցների 57,5%-ը: Երկրորդը Տեյշեյրան էր՝ 12,8%:


Նախորդ հոդվածը‘Թալիբներին թույլատրվել է մասնակցել Աֆղանստանի նախագահական ընտրություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են’