Մխիթարյան. «Մենք դեռ ժամանակ ունենք կանգնեցնելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»

175

Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ կոչով դիմել է ամբողջ աշխարհին:

«Տասը ամիս շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը:

Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների տրավմայի, կորստի ու մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որի պատճառով մարդիկ այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում, հիշողություններ են արթնացնում անցյալի ամենամութ ժամերից: Հաճախ կարեկցանքով հետհայացք ենք գցում անխտիր սպանությունների, էթնիկ զտումների ու համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսում, որ ոչ ոք բավարար ջանք չգործադրեց՝ այդ ամենը կանգնեցնելու համար:

Անցյալի վայրագություններից զոհվածներին մենք հետ բերել չենք կարող, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում: 

Այս սարսափի մեջ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:

Միջազգային առաջնորդների՝ էթնիկ զտումների դեմ ոտքի կանգնելն ու հնարավոր բոլոր քաղաքական գործիքներն օգտագործելը հիմա խիստ անհրաժեշտ են՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար:

Երեխաներն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք ունեն»,- գրել է Հենրիխ Մխիթարյան:

Նախորդ հոդվածըԲազմաթիվ քաղաքացիներ անհետ կորած են
Հաջորդ հոդվածըԷդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական