‘Մխիթարյան. ««Շախտյորը» շատ խնդիրներ կստեղծի «Բավարիայի» համար»’

1266

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է իր նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» շանսերը Չեմպիոնների 1/8 եզրափակչի «Բավարիայի» հետ խաղում: 

«Ամեն խաղ սկսվում է 0-0 հաշվով: Համոզված եմ, Միրչա Լուչեսկուի սաները ունեն բոլոր շանսերը հաղթելու մյունխենցիներին: «Շախտյորը» հիանալի թիմ է, որն ունի իր կատարողներին: Մյուս կողմից, «Բավարիան» տարին այդքան էլ լավ չի սկսել, բայց ամեն պարագայում «Բավարիան» մնում է «Բավարիա»: Եթե «հանքափորները» խաղան այնպես, ինչպես կարողանում են, ապա մյունխենցիները շատ խնդիրների կհանդիպեն: 

Հայազգի ֆուտբոլիստը հույս է հայտնել նաև, որ իր նախկին թիմը չի դավաճանի իր խաղաոճին և «Բավարիայի» դեմ կխաղա հարձակողական ֆուտբոլ. «Հարձակվողական խաղ եմ սպասում «Շախտյորից»: Բոլոր այն տարիներին, երբ ես անցկացրել եմ Դոնեցկում, թիմը երբեք չէր խաղում երկրորդ համարով: Հույս ունեմ, որ նույն կերպ տղաները կխաղան նաև «Բավարիայի» դեմ: Համոզված եմ, որ «Շախտյորը» չի խաղա «Բավարիայի» թելադրած ֆուտբոլը»:

Նախորդ հոդվածը‘Իսկոն ու Բենզեման հաղթանակ են պարգևում մադրիդցիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հետաքրքրված է Մատայի ծառայություններով’