‘Մխիթարյան. «Տուխելի օրոք «Բորուսիան» հարձակվողական ֆուտբոլ է խաղում»’

1185

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Յուրգեն Կլոպի օրոք թիմը շեշտը դնում էր հակագրոհների վրա, իսկ Թոմաս Տուխելի գլխավորությամբ հարձակվողական ֆուտբոլ է խաղում:

«Երբ ակումբը գլխավորում էր Յուրգեն Կլոպը, մենք այլ ֆուտբոլ էինք խաղում, ավելի շատ հակագրոհներ էինք կազմակերպում եւ պրեսինգի դիմում: Երբ եկավ Տուխելը, մենք սկսեցինք այլ ֆուտբոլ խաղալ: Այժմ փորձում ենք ավելի շատ տիրել գնդակին, հաճախակի ենք փոխանցումներ կատարում եւ հարձակվողական ֆուտբոլ ենք ցուցադրում»,_ հայ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը հանել է Բենզեմայի և Վալբուենայի շփման վրա դրված արգելքը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և Նոր Հայաստանը մարտի 1-ին համատեղ հավաք-երթ կանցկացնեն’