‘Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին. ԳԱԼԱ’

1317

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին՝ ասել է, որ զինվորի ծեծի փաստը դեռ ապացուցված չէ՝ հատուկ շեշտելով, որ քննությունը կպարզի՝ նման բան եղել է, թե՞ ոչ: «Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են, և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»: Իսկ ԳԱԼԱ-ի լրագրողի այն հացին, թե հարազատների պնդմամբ  Մհեր Խլղաթյանի ձեռքին այրված ծխախոտի հետքերը դիտարկվո՞ւմ են որպես խոշտանգման դեպք, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր զինվորի ձեռքերին չեն եղել:

Սակայն զինծառայող Մհեր Խլղաթյանի հարազատները շարունակում են պնդել, որ ծեծ եղել է, բացի այդ ոչ միայն Մհերի ձեռքերին, այլ նաեւ ոտքին կան վառվածի հետքեր: Մհերի մոր պատմելով՝ դրանք ավելի շատ ոչ թե ծխախոտից վառված հետքեր են, այլ ավելի խորը հետքեր են: «Այն տպավորությունն է, որ ինչ–որ բան են տաքացրել եւ դրել են մարմնի վրա»: Մհերի մայրը՝ տիկին Գոհարը մեզ հետ հեռախոսազրույցում նաւ ասաց, որ «նախարարը չի տեսել դրանք եւ հավանաբար տեղյակ չէ»:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի դատարանը մինչև մարտ ամիսն արգելել է հանրահավաքները Մայդանում’
Հաջորդ հոդվածը‘Օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը՝ ըստ ԱԽՔ-ի. «Ժողովուրդ»’