‘Մհեր Արշակյան. 5-ին գումարած 3 հավասար է 8-ի. Սիվիլնեթ’

8355

Չէ, ախպեր, չսիրեցին մեզ էս իշխանությունները: Մեզ՝ լրագրող կոչվածներիս, չսիրեցին: Հերիք չէ արժեզրկեցին լրագրությունը, հերիք չէ մեզ «լրագրողից» դարձրին «լրագրող կոչված», դեռ չեն կշտացել: Նոր Սահմանադրության «օգնությամբ» գտան հաշվեհարդարի հերթական եղանակը: Եվ ամենակարեւորը՝ օրենքով:

Ուրեմն, օրենքով այսուհետեւ լրագրողներն ու դիտորդները միասին վերցրած ընտրատեղամասերում չեն կարող լինել 8-ից ավելի: Չեն ասում, որ չեն կեղծելու: Ասում են, որ կեղծիքների վկաներերին ենք հանում արանքից: Չեն ասում, որ մեր լրագրողներն են, դրանց ֆիքսածն ի՞նչ պիտի լինի, չեն ասում, որ 2002-ից էս կողմ իրենք լրագրողներին բանի տեղ չեն դրել: Ասում են՝ բերեք էնպես անենք, որ բանի տեղ չդնելու կարիք էլ չլինի: Այս մարդկանց աշխատանքի մեթոդը սպանում է: Եվ հիմա տեսեք, թե ինչ են անելու: Տեսեք, թե ովքեր են լինելու այդ դիտորդներն ու լրագրողները: Մինչեւ հիմա ինչպե՞ս էր՝ կեղծ անձնագրեր էին տպում, չէ՞: Մեռելներին էին «բերում» տեղամասեր, չէ՞:

Զինվորներն էին մի մարդու նման «քվեարկում» «ազատ եւ արդար», չէ՞: Մարդիկ փողով քվեարկում էին, չէ՞: Չէր օգնում: Էլի վերջում օլիգարխներն ու քրեական հեղինակություններն էին իրենց թիկնազորով ու խուժաններով մտնում ընտրատեղամաս եւ լուծում հաղթանակի հարցերը: Հիմա այս մարդիկ,- ուշադրություն,- որոշել են դիտորդներ ու լրագրողներ «տպել», ինչպես կեղծ անձնագրերն են տպում: Դու, ասենք, Ա1+-ից ես: Մտնում ես ընտրատեղամաս, որտեղ հեսա-հեսա հերթական կեղծիքն են իրականացնելու: Տեղամասի հանձնաժողովի նախագահն ասում է՝ չէ, հարգելի լրագրող, մեզ մոտ արդեն առավոտից 5 դիտորդ է հերթապահում եւ 3 լրագրող: Ու բոլորին մի մարդու նման իրենց վկայականներով բերում եւ կանգնեցնում է քո դիմաց: Արդա՞ր է: Արդար է:

Որովհետեւ 5-ին գումարած 3 հավասար է 8-ի: Սա մաթեմատիկայում է ճիշտ՝ եթե 5-ը փայտիկ է, իսկ 3-ը՝ շուն: Մարդկային միջավայրում սա մաթեմատիկա չէ: Որովհետեւ օրենքը չի ասում 5 փայտիկ եւ 3 շուն պետք է լինեն տեղամասում: Օրենքն ասում է՝ այսքան դիտորդ եւ այսքան լրագրող: Միասին՝ 8 դիտորդ եւ լրագրող: Իսկ էս «դիտորդներին» եւ «լրագրողներին» Դավիթ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը տպել են, ինչպես, հիշում եք, կեղծ անձնագրերն են տպում ու մարդ ա 6-ը հատ բաժանում: Օրենքը թիվ է դնում, որովհետեւ էդ թիվն ինքնին բովանդակություն է, կամ, քարը տրաքի, թվի հետեւում է բովանդակությունը: Օրենքը չի ասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: Օրենքն ասում է՝ ՀՀ նախագահ: Երբ Սերժ Սարգսյանը զավթում է ՀՀ նախագահի աթոռը, օրենքն ասում է՝ ես էստեղ չկամ: Դուք ունեք Սերժ Սարգսյան, բայց ՀՀ նախագահ չունեք, որովհետեւ էդ պրոցեսում, տղերք, ես չկամ: Օրենքն ասում է՝ կամ դուք պետություն եք կառուցում ըստ իս, կամ՝ «Սերժ Սարգսյան» ՍՊԸ ըստ ձեզ, կողմնորոշվեք: Եվ այս մարդիկ չէ, որ կողմնորոշվում են դեպի ՍՊԸ-ն: Չէ: Աշխարհը ՍՊԸ-ների հետ չի նստում եւ վեր կենում, եթե նրանք նավթային ձեռնարկություններ չեն:

Աշխարհը պետությունների հետ է նստում ու վեր կենում, որտեղ «գլխավոր կապիտալը մարդն է»: Եվ ի՞նչ են անում այս մարդիկ: Ասում են՝ ունեցածներս մի բուռ ժողովուրդ չէ՞՝ կամազուրկ եւ սեփական իրավունքների համար ոտքի չկանգնող ժողովուրդ: Բայց էս ժողովուրդը իրենց «երեւակայության» լավագույն մսացուն է: Իրենց Եզովպոսի էշն է, որի վզին,- հիշում եք,- ինչպես սեղմվեց «մահկանացու» լինելու օղակը: Հիմա այս մարդիկ էդ օղակն են սեղմում մեր վզին:

Շարունակությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Stratfor-ը ոչ մի լավ բան չի կանխագուշակում’
Հաջորդ հոդվածը‘Նախկինում՝ եղբայրներ, այժմ՝ քույրեր’