‘Մհեր Մկրտչյանի արձանը շուտով նորից կտեղադրվի ‘

1002

«Մհեր Մկրտչյանի  մարմնավորած՝ «01-99» կարճամետրաժ ֆիլմի հերոս Գարսևանի վնասված արձանը շատ կարճ ժամանակում կվերականգնվի և կտեղադրվի նույն վայրում», — iLur.am-ին հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասակայնության հետ կապի վարչությունից:

Աշխատակցի փոխանցմամբ՝ հայնտի չէ տեղադրման հստակ ժամկետը, իսկ քաղաքապետարանի խոստացած տեսախցիկներն արձանների շուրջը կտեղադրվեն մոտ ապագայում:

iLur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ արձանը վնասողի ինքնությունը պարզված չէ, պարզվում են հանգամանքները և նյութական  վնասի չափը:

Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք. iLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ անհայտ անձանց կողմից վնասվել էր Մհեր Մկրտչյանի՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված արձանը:

Դեպքի վայր մեկնած iLur.am-ի ֆոտոթղթակիցը արձանագրել էր, որ դեպքից հետո արձանը ամբողջովին հանվել է տարածքից:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Ոսկե գնդակը» պետք է Մեսին ստանա’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Ռյաբկով. Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն ձեռնարկվի ‘