‘ՄՄ-ին անդամակցելու դեպքում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները. Մամուլ’

1076

Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում և՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի։ Այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով «Այո, դա հնարավոր սցենար է, և դրանք սպասվող վնասներն են»։ Սակայն նա նաև հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները։ Նախարարը երեկ նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները. «Դեռ չի երևում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում «ռուսական մաֆիայի» դեմ գործողության ընթացքում ձերբակալվել է ութ հոգի’
Հաջորդ հոդվածը’32-րդ օր. Հացադուլը շարունակվում է. Մամուլ’