‘ՄՄ-ին անդամակցելու կոնտեքստում՝ Վրաստանի դեսպանը հանդիպել է էկոնոմիկայի նախարարին ‘

882

Մաքսային միությանը Հայաստանի  անդամակցության  ենթատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև հետագա համագործակցությունն է քննարկվել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հանդիպման ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում  քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

 

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ՝ ընդդեմ «գեյերի դեմ օրենքի»’
Հաջորդ հոդվածը‘Կիվիրյանը հրաժարվել է համաներման միջոցով խուսափել քրեական հետապնդումից’