‘ՄՄ-ին դեռ չանդամագրված, արդեն ապրում ենք ՄՄ-ի «դարդերով». «ՀԺ»’

1135

Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ներկայացնող երեկ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանը համառորեն գնում է Մաքսային միության իր ապագա գործընկերների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության հետքերով:

«ՀԺ»-ն գրում է, որ այս տարվա հունվարին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդամենը 1.8 տոկոս աճ, որը ամենացածրերից մեկն է վերջին տարիներին: Արդյունաբերությունում, շինարարությունում և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում արձանագրվել է անկում, իսկ գյուղատնտեսությունում աճը ընդամենը 1.7 տոկոս է: Արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարի նվազել է 3.3 տոկոսով:

Նման տխուր ցուցանիշներ մեր տնտեսությունը արձանագրում է արդեն 10 ամիս անընդմեջ: Եւ որ ամենակարևորն է, պետական պաշտոնյաները որևէ կերպ չեն մատնանշում նման իրավիճակի պատճառները: Տնտեսական իրավիճակի նմանատիպ միտումներ արձանագրվում են նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: «Փաստորեն Հայաստանը ՄՄ-ին դեռ պաշտոնապես չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով»,- եզրափակում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Գնալով ավելի վատ է լինելու («ՉԻ»)’
Հաջորդ հոդվածը‘Թվանկարչությամբ զբաղվող գերատեսչությունների մաքրասիրությունը. «Ժողովուրդ»’