‘ՄՄ-ին միանալու նոր ու անորոշ ժամկետ. Մինչեւ տարեվերջ ‘

1148

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ  նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու խնդիրը մինչև տարեվերջ լուծում կստանա, և Հայաստանը կունենա արդյունք։ «Ազատության» այն դիտարկմանը, թե մեկ շաբաթ առաջ ինքը այլ ժամկետ էր նշել խնդիրների լուծման հետ կապված, մասնավորապես, ասել էր, թե Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցը պարզ կլինի հուլիսի 3-ին, բայց փաստորեն հուլիսի 3-ն անցավ, ու որևէ բան տեղի չունեցավ, Աբրահամյանը պատասխանել է, թե համոզված է, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ «Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»։

Նախորդ հոդվածը‘Սուարեսին «Բարսելոնա»- ն կարող է ձեռք բերել 90 մլն եվրոյով ‘
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի քաղաքներից մեկում փլվել է էստակադը’