‘ՄՄ-ի «խերը». Տարեկան լրացուցիչ կկորցնենք 150 մլն դոլար. «ՀԺ» ‘

1083

Այլևս ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը կսկսի հարկվել լրացուցիչ մաքսատուրքով, որի արդյունքում բազմաթիվ ապրանքներ կթանկանան:

«ՀԺ»-ն գրում է, որ դա երևում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմած տեղեկանքից, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է մեր մամուլում: Ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստներ: «Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը որոշեց Հայաստանը անդամագրել Մաքսային միության: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար: Լավ, շատ լավ թվաբանություն են արել, խոսք չկա»,-հավելում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է մարզաշխարհում հայտնի Իսոն. «Ժողովուրդ» ‘
Հաջորդ հոդվածը‘212 տրակտորի փոխարեն՝ 0 տրակտոր. «Ժողովուրդ» ‘