‘ՄՄ-ի «խերը». 5000$-ոց մեքենայի համար 4640 եվրո մաքսատուրք. «168 ժամ»’

1761

Թերթը անդրադարձել է ՄՄ–ին անդամակցլուց հետո Հայաստանում ապրանքների թանկացման գործընթացին: Ավտոմեքենաների թանկացման մասին թերթը գրում է.

 «Կոնկրետ օրինակի վրա ամեն ինչ, թերևս, ավելի պարզ կլինի։ Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների (1997-1998 թվականների արտադրության) մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն, և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։ Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra–ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։

Հիմա տեսնենք որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։ Եթե 1998թ. արտադրության Opel–ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը 2.7 եվրո` 1 խսմ-ի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։ Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1 խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։ Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքենաների գինն արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։ 3 լիտր և դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո (մոտ 11 հազար դոլար)։ Իսկ 5 տարվանից ավելի հնության մեքենաներինը 17400 եվրո (5.8 եվրո` 1 խսմ-ի համար)։ Մնացած տարբերակների մաքսազերծման արժեքը կարող եք ինքնուրույն հաշվել օգտվելով թերթում ներկայացված աղյուսակից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Լֆիկի բիզնեսը աճում է, հարկերը՝ ոչ. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանը խլել է ԵՊԲՀ-ի Դիլիջանի հանգստյան տունը. «Հրապարակ»’