‘Մյուլլեր. «Կարծում եմ՝ Լևանդովսկին կմնա «Բավարիայում»»’

1197

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկին չի հեռանալու է մյունխենյան ակումբից:

-Չգիտեմ, թե որքանով են ճիշտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ լուրերը, բայց կարծում եմ՝ նա կմնա «Բավարիայում»: Հիմա տրանսֆերային պատուհանը փակ է, իսկ Ռոբերտն ավելի քան 3 տարվա պայմագիր ունի ակումբի հետ: Միանշանակ կարող եմ ասել, որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Երբ ես ու Լևանդովսկին միաժամանակ խաղադաշտում ենք, մեծ ազատություն ենք ստանում, քանի որ մրցակիցները չեն կարողանում երկուսիս էլ ուշադրության կենտրոնում պահել,-ասել է Մյուլլերը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենն» ու Մադրիդի «Ռեալը»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» ֆուտբոլիստները կատակել են «Բարսելոնայի» 11-մետրանոցի առիթով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռայո Վալյեկանոյի» մարզիչը պարզաբանել է֙ ինչո՞ւ Արաս Օզբիլիսը դարձյալ չի հայտավորվել’