‘Մշնախի որոշմամբ՝ Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացեն’

939

Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: «Սրճարանը կլինի բացօթյա և սեզոնային»,- ասաց նա: Հարցին, թե որքանով է կոռեկտ թանգարանի տարածքում սրճարանի բացումը, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց, որ որոշումը կայացրել է մշակույթի նախարարությունը: Որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ՝ նա բերեց Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարան:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունը խոչընդոտում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը’
Հաջորդ հոդվածը‘1470 աշխատակցից թող 20-ն էլ իմ բարեկամները լինեն. Վանաձորի քաղաքապետ’