‘Մշնախի քյաբաբասերները կամ «Համեցեք Գառնի ռեստորան» (լուսանկարներ)’

1681

Գառնի, ամրոց, հնավայր Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. 2-րդ դարում։ Հուշարձանը հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։

Մեջբերումը արված է հատուկ մշակույթի նախարարության քյաբաբասեր պաշտոնյաների համար՝ նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, քանի որ վերջիններս ցանկացած մշակութային կոթող դիտարկում են միայն որպես զվարճանքներ կազմակերպելու վայր կամ ռեստորան:

Համացանցում դեռ բուռն քննարկվում է Զվարթնոցի տաճարի տարածքում «Տրոյկա դիալոգի» կողմից կազմակերպած տոնախմբությունը,  սակայն մշնախի քյաբաբասերների համար սա ոչ մի նշանակություն չունի:

Ֆեյսբուքի օգտատեր Արա Պետրոսյանը քիչ առաջ լուսանկարներ է տեղադրել, որոնք վերնագրել է «Համեցեք Գառնի ռեստորան»: Մեկնաբանությունները թողնում ենք մեր ընթերցողներին:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Սահակյանին. Կանոնակարգի կոպիտ խախտում եք թույլ տվել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Օսիկյանին. Տուգանքների բեռը իջնելո՞ւ է, թե՞ բարձրանալու է ‘