Մոլդովա․ Դատարանը երկարաձգել է Դոդոնի՝ երկիրը լքելու արգելքը

225

Մոլդովայի դատական բարձր ատյանը ևս 60 օրով երկարացրել է երկրի նախկին նախագահ, Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնի՝ երկրի տարածքը լքելու արգելքը։

Դոդոնը ТАСС-ի թղթակցին ասել է, որ մտադիր չէ լքել Մոլդովան և դատախազության մեղադրանքները համարում է «անապացուցելի, ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու միջոց»։

Մոլդովայի նախկին ղեկավարը ձերբակալվել է անցյալ տարվա մայիսի վերջին, նրան պետական դավաճանության, ապօրինի հարստացման, կոռուպցիայի, կուսակցության անօրինական ֆինանսավորման ու նույնիսկ իր երեխաներից մեկի համար սխալ բժշկական տեղեկանք ներկայացնելու մեղադրանքներ են ներկայացվել։ Ըստ փաստաբանների՝ ութ քրեական գործ է հարուցվել, որոնցից երեքն ուղարկվել է դատարան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Մեդվեդեւը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Ռուբլյովի հետ
Հաջորդ հոդվածըԳութերիշ․ Նախազգուշացնող համակարգերը պետք է հասանելի լինեն մինչև 2027 թ․