‘ Մոդրիչի տրանսֆերի համար մղվող պայքարը թեժանում է’

994

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է SportMediaset-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Յուվենթուս»-ը: Թուրինյան ակումբը մտադիր է փորձառու խաղացողին թիմ հրավիրել գալիք ամռանը:

33-ամյա Մոդրիչի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականն, իսկ վերջինս չի պատրաստվում այն երկարաձգել:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խորվաթը դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Մունիրը տեղափոխվեց «Սևիլիա»’
Հաջորդ հոդվածը‘350 մլն եվրո. «Տոտենհեմը» պատրաստ է բաց թողնել Քեյնին’