‘Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ որսի ժամանակ սպանության պատճառով’

899

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոյի հրաժարականը, հայտնում  է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառ է դարձել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Զուբկոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ որսի ժամանակ տեղի ունեցած սպանությունը: Որսի բոլոր մասնակիցները 2 շաբաթ շարունակ հանրությունից գաղտնի են պահել ողբերգական իրողությունը: Այն հետագայում հրապարակվել է \”Անտիմաֆիա\” շարժման առաջնորդ Սերժիու Մոկանուի կողմից, որը սպանության մեջ մեղադրել է գլխավոր դատախազին: Հետագայում գլխավոր մեղադրյալ է դարձել Քիշնևի վեաքննիչ պալատի նախագահ Գեորգի Կրեցուն:

Սպանությունը քաղաքական սկանդալ է առաջացրել Մոլդովայի իշխող կոալիցիայում: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հարող վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ստիպված է եղել պահանջել կոալիցիոն մյուս կուսակցությանն անդամակցող Զուբկոյի հրաժարականը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները պատռել են «Հակահարված» art խմբի կողմից փակցված նկարները (լրացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է «Բավարիա» հրավիրել Արդա Տուրանին’