Մոլդովայի իշխանությունները փակել են Քիշնևի կենտրոնը

286

Մոլդովայի ոստիկանությունը տրանսպորտի երթևեկությունը փակել է Քիշնևի կենտրոնում և արգելել է զանգվածային ցույցերը մինչև մարտի 2-ը։

Երեքշաբթի կեսօրից հետո Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված էր ընդդիմության զանգվածային ցույցը, որը կազմակերպել էր ռուսաստանամետ «Շոռ» կուսակցությունը։  Վերջին ժամանակները այդ կուսակցությունը ինտենսիվ ընդդիմադիր գործունեություն է ծավալում ընդդեմ Արևմուտքի հետ մերձենալու հակված Մոլդովայի կառավարության։

Ըստ տեղեկությունների՝ այսօրվա հանրահավաքում մասնակիցները մտադիր էին կառավարությունից երաշխիքներ պահանջել, որ Մոլդովան չի ներգրավվի ռուսաստանա-ուկրաինական պատերազմի մեջ։

Փետրվարի կեսերին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է պետության ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ։ Դրանից առաջ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, թե Կիևը որսացել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների պլանները՝ Մոլդովայի ապակայունացման վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊետքարտուղարություն․ 2021 թ․ աշխարհում ահաբեկչական ակտերը նվազել են 18 %-ով
Հաջորդ հոդվածըԲարդագույն վիրահատություն է կատարվել «Արմենիա» բժշկական կենտրոնում