ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրադրությունը Մերձդնեստրում

414

Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Նիկոլայ Պոպեսկուն հեռախոսազրույցի ընթացքում Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Չճանաչված հանրապետության իշխանությունների տվյալներով՝ երկուշաբթի և երեքշաբթի իրենց տարածքում տեղի է ունեցել երեք ահաբեկչական հարձակում․ բացի ռադիոկենտրոնի պայթյուններից և պետանվտանգության շենքի գնդակոծումից՝ պայթյուններ են հնչել նաև Տիրասպոլի ռազմական օդանավակայանի տարածքում։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը դրել է Մերձդնեստրում «իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ ուժերի վրա»։ Իր հերթին՝ Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին, վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները, հայտարարել է, որ դիվերսիաները կատարվել են Ուկրաինայի տարածքից, և Կիևից խնդրել է համագործակցել հետաքննության հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրադրությունը Մերձդնեստրի շուրջ
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսի դեմ չպատվաստված թենիսիստները կմասնակցեն Ուիմբլդոնի մրցաշարին