‘Մոլդովացի փաստաբան Գրիգորիուին չեն սպառնում – Դավիթ Հարությունյան’

1214

Ադրբեջանական լրատվամիջոցները քիչ առաջ տեղեկություն են տարածել, թե իբր Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին Երևանում իշխանությունները սպառնում են, նա վախենում է դուրս գալ հյուրանոցից։ Տեղեկությունը, իբր, նրանց տրամադրել է փաստաբանի ամուսինը՝ Դիմիտրի Գրիգորիուն։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար և հուլիսի 4-ին ԱԺ-ում համաեվրոպական խորհրդաժողովի նիստը նախագահող Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասաց․ «Ես բացառում եմ նման հայտարարությունների իրական լինելը։ Դրանց համար որևէ հիմք չկա։ Ադրբեջանում ամենայն հավանականությամբ շոկի մեջ են, որ մեն շատ հանգիստ արձագանքեցինք իրենց սադրանքին։ Ոչ մեկը ոտքերով չէր դոփում, չէր աղմկում և ադրբեջանցիներն ակնկալած արդյունքին չհասան և այս կերպ են փորձում սրել իրավիճակը»։

Նա նաև ավելացրել է, որ իր կարծիքով, մոլդովացի փաստաբանն ակնհայտ պատվեր կատարող է և, իհարկե, կփորձի այս դեպքում էլ ջուր լցնել ադրբեջանական քարոզչության ջրաղացին։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանել է «ագրեսոր երկիր», նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Ելույթից մի որոշ ժամանակ անց Հայաստանի ինտերնետ-հանրությանը հայտնի դարձավ, որ Գրիգորիուն օրեր առաջ եղել է Բաքվում: Որոշ ժամանակ անց էլ մոլդովացի օմբուդսմենը իր ֆեյսբուքյան էջից ջնջել է Բաքվի եւ Ադրբեջանի հետ կապ ոնւեցող իր լուսանկարները:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում կենարկում է Սան-Ֆերմինի ֆիեստան’
Հաջորդ հոդվածը‘Կոնֆուցիոսից սերող դիվանագիտություն. Չինաստան’