Մոլդովա․ Գագաուզիայում ընտրություններում հաղթել է ռուսաստանամետ թեկնածուն

254

Մոլդովայի Գագաուզիայի ինքնավարության ղեկավարի ընտրություններում հաղթած Եվգենյա Գուցուլը կողմ է Ռուսաստանի հետ ինքնավարության հարաբերություններն ամրապնդելուն։

«Մենք, այսպես ասեմ, ռուսաստանամետ կուսակցություն ենք։ Մենք ուզում ենք շարունակել բարեկամությունը Ռուսաստանի Դաշնության հետ, բարեկամություն անել այլ երկրների հետ։ Մենք ոչ մի հակամարտություն չենք ցանկանում»,- ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտարարելուց հետո լրագրողներին ասել է Գուցուլը։

Նրա առաջին քայլերից մեկը կլինի Մոսկվայում մոլդովական այդ շրջանի ներկայացուցչությունը բացելը, ինչպես նաև դեպի Ռուսաստան գյուղմթերքների արտահանման արգելքը չեղարկելու շուրջ բանակցությունները։

Քիշնևի և Մոսկվայի միջև հարաբերությունները վատացել են այդ հանրապետությունում նախագահի պաշտոնում 2020 թ․ Մայա Սանդուի ընտրություններից հետո, երբ նա հայտարարեց, որ կայցելի ՌԴ՝ երկկողմ հարաբերությունների կարևոր խնդիրներ քննարկելու նպատակով, բայց այդպես էլ չայցելեց Մոսկվա և սկսեց անտեսել հանդիպումներն ԱՊՀ շրջանակներում, իսկ Ուկրաինայում պատերազմի ժամանակ  Արևմուտքի կողմը բռնեց և սկսեց կոշտ քննադատել Մոսկվային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Թուրքիայում առանց ընտրությունների արդյունքների շուրջ վեճերի էլ շատ խնդիրներ կան
Հաջորդ հոդվածըՄակրոնը և Զելենսկին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ