Մոլդովա․ Դատախազությունը խուզարկում է Դոդոնի տունը

370

Երեքշաբթի դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Մոլդովա-ռուսաստանյան գործարար միության» ղեկավար, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը։

Այս լուրը հաստատել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը։

«Այո, հաստատում ենք։ Քննչական միջոցառումներն անցկացվում են մեղադրանքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պասիվ կոռուպցիա, հայրենիքի դավաճանություն, անօրինական հարստացում»,- նշել է պաշտոնական ներկայացուցիչը։

Անցյալ շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դումիտրու Ռոբուն հանձնարարել է քրեական հետապնդում սկսել Դոդոնի նկատմամբ։ Դոդոնն ինքը կարծում է, որ  այդ գործողություններով իշխանությունները փորձում են բնակչության ուշադրությունը շեղել իրենց ձախողումներից և երկրում տնտեսական վիճակի վատթարացումից։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ փախչել երկրից և պատրաստվում է վճռական հակահարված հասցնել ընդդիմախոսներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ պատվիրակությունը հերքել է Զելենսկու ելույթից հետո դահլիճից դուրս գալու լուրը
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը դուրս է եկել երկրորդ շրջան