Մոլդովա․ Մերձդնեստրում ահաբեկության նախապատրաստման հետ Ուկրաինան կապ չունի

226

Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը համաձայն չէ չճանաչված Մերձդնեստրի հետաքննության դիրքորոշմանը, թե Տիրասպոլում ԵԱՀԿ ներկայացուցիչների դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողության կազմակերպման հետևում Ուկրաինայի անվտանգության ծառայությունն է կանգնած։

«Մենք կասկած չունենք, թե Ուկրաինան կարող է կանգնած լինել այդ ենթադրյալ հարձակման հետևում։ Ուկրաինան դրդապատճառներ չունի, քանի որ նա սեփական այնքան խնդիրներ ունի, որ հազիվ թե լրացուցիչ բաներ կազմակերպի։ Նրանք, ովքեր պնդում են ենթադրյալ ահաբեկչական գործողության ուկրաինական ծագումը, ուզում են սևացնել Ուկրաինայի հեղինակությունը»,- Rlive հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սերեբրյանը։

Երեքշաբթի օրը Մերձդնեստրի դատախազը հաղորդել է, որ ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողները սկզբում նախատեսել են հարձակում գործել ԵԱՀԿ պատվիրակության վրա, որը Մերձդնեստր է այցելել փետրվարի 14-ին, սակայն հարցաքննվող կատարողը վերջին պահին  հասկացել է, որ կարող է ոչնչացվել։

Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ դիվերսիան թույլատրվել և նախապատրաստվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂրղզստանի և Ղազախստանի նախագահները կմասնակցեն ԹՊԿ գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԱզար. Ես ու Անչելոտին չենք խոսում իրար հետ